Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի թիվ 1 հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի թիվ 1054-Ն որոշումը, Լոռի-4 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011AZARJW4) և «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող, 06-006-0126-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 2,41874 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողամասի։
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի հատակագիծը։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ե․ Չարենցի փողոց, 1/2 հողամաս» հասցեն (փոստային դասիչ 1801)։
4․ Սույն որոշումը տրամադրել Կադաստրի կոմիտե՝ սահմանված կարգով պետական գրանցում կատարելու համար: