Այսօր: Երեքշաբթի, 10 Հունիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 198
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2025 թ.

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԵՌՆԱՆՑՔ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 06-040-0137-0040 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,144099 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 923 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 912-Ն որոշման 4-րդ կետով, որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետով, 13-րդ կետի «ա»  ենթակետով, 22.1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում գտնվող,06-040-0137-0040 կադաստրային ծածկագրով 0,144099 հեկտար մակերեսով հողամասի վրա 2002 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տան, 1998 թվականին ինքնակամ կառուցված պարսպի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի 2024 թվականի մայիսի 29-ի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 1354), անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 20022023-06-0060 վկայականը,  Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը` 20239HW7EK, ԿԱՐՏՈԳՐԱՖ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Վանաձորի նախագծող ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը և Գեղեցիկ Վազգենի Գևորգյանի (ծնված՝ 10041970թ) դիմումը՝ որոշում եմ.

     1Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում գտնվող, 06-040-0137-0040 կադաստրային ծածկագրով 0,144099 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային
նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված 69,94 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը, 6,19 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, 6,02 քառակուսի մետր մակերեսով պարիսպը և 6,58 քառակուսի մետր մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:

     2Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի նկատմամբ Շուշիկ Մկրտչի Վարդանյանի և Գեղեցիկ Վազգենի Գևորգյանի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

  3Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի ճշգրտված հատակագիծը։

4. Շուշիկ Մկրտչի Վարդանյանին և Գեղեցիկ Վազգենի Գևորգյանին՝ 

        1 համայնքի բյուջե վճարել 64 380,95 ՀՀ դրամ (հաշվեհամար 900245161352) օրինականացման վճար:

         2 ընդունել ի գիտություն, որ սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

5. Ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի  9-ի «Սպիտակ համայնքի Լեռնանցք բնակավայրում գտնվող, 06-040-0137-0040 կադաստրային ծածկագրով 0,144099 հեկտար մակերեսով հողամասի վրա ինքնակամ կառուցված շինություններն օրինականացնելու  և անշարժ գույքի ճշգրտված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 923 որոշումը:

6. Սույն որոշման կատարման կազմակերպումը և հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե Գրիգորյանի  վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովհաննես Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner