Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակում գտնվող եղևնին ի սկզբանե ունեցել է թեքվածություն, թեքությունն ու անհամաչափ տեսքը հնարավորություն չեն տալիս Ամանորին ծառը զարդարել ըստ պատշաճի, 2023 թվականի դեկտեմբերին գրանցված ուժեղ քամիների հետևանքով եղևնու գագաթը կոտրվել է՝ այն դարձնելով առավել վտանգավոր, ավագանին որոշում է. 1.Համաձայնություն տալ Սպիտակ քաղաքի կենտրոնական հրապարակում տնկված եղևնին ապամոնտաժելուն և Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայր տեղափոխելուն։ |