Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 17-ի թիվ 551 որոշմամբ լրացում է կատարվել Սպիտակ համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 19-ի թիվ 437 որոշման մեջ, սակայն պարսպի մակերեսը «6,6» թվի փոխարեն սխալմամբ գրվել է «3,8» թիվը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի ղեկավարի 2025 թվականի մայիսի 19-ի «06-006-0144-0013 կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շինության նկատմամբ Մանվել Խաչիկի Յարմալոյանի սեփականության իրավունքը ճանաչելու, 0,01188 հեկտար մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու, հողամասի հատակագիծը հաստատելու և անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 437 որոշման 1-ին կետում գրված «3,8» թիվը փոխարինել «6,6» թվով։