Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմիների կանոնադրության 9-րդ կետի 4-րդ ենթակետի «գ» պարբերությամբ, հիմք ընդունելով Անգին Գագիկի Մարդոյանի դիմումը և Սպիտակ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ.
1․ Թույլատրել օտարել Անգին Գագիկի Մարդոյանին, Մարիամ Հովհաննեսի Մարդոյանին, Անահիտ Հովհաննեսի Մարդոյանին, Սամվել Հովհաննեսի Մարդոյանին կառուցապատման իրավունքով պատկանող՝ Լոռու մարզ, համայնք Սպիտակ գյուղ Շիրակամուտ Հայկական փողոց 31/3 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 02082025-06-0017 վկայական) և Անգին Գագիկի Մարդոյանին, Անահիտ Հովհաննեսի Մարդոյանին, Մարիամ Հովհաննեսի Մարդոյանին, Սամվել Հովհաննեսի Մարդոյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Լոռու մարզ, համայնք Սպիտակ գյուղ Շիրակամուտ Հայկական փողոց 31 հասցեում գտնվող հողամասը և անասնաշենքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21072025-06-0047 վկայական) անչափահաս երեխաներ Մարիամ Հովհաննեսի Մարդոյանի և Սամվել Հովհաննեսի Մարդոյանի մասով։