Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, 481-ին հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով 2008 թվականի մայիսի 23-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի 9-րդ գլուխը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2482157 վկայականը, Հայկ Վալերիկի Թովմասյանի 2023 թվականի ապրիլի 4-ի դիմումը` Հայստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Հայկ Վալերիկի Թովմասյանին կառուցապատման իրավունքով տրամադրված 0,002 հեկտար մակերեսով հողամասի՝ 2008 թվականի մայիսի 23-ին կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին (գրանցված է սեղանամատյանում 2672-ով) պայմանագրի ժամկետը 15 տարով երկարաձգելուն։ |