Այսօր: Շաբաթ, 26 Հոկտեմբերի 2024թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 179
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 նոյեմբերի 2023 թ.

ԱՐՏՈՒՇ ՎԱՆՈՒՇԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 101-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 183 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 180 օրդերը և Արտուշ Վանուշի Եղիազարյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12102023-06-0029 վկայական` տրված 12.10.2023 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Շ. Թորոսյան փողոց, 8/2 շենք, 12 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Արտուշ Վանուշի Եղիազարյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.

1) Արտուշ Վանուշի Եղիազարյան - ինքը՝ ծնված 02.08.1971 թվականին,

2) Ալինա Համբարձումի Սարգսյան - կինը՝ ծնված 13.06.1974 թվականին,

3) Արթուր Արտուշի Եղիազարյան - տղան՝ ծնված 25.06.1992 թվականին,

4) Էրիկ Արտուշի Եղիազարյան - տղան՝ ծնված 06.11.1997 թվականին,

5) Անուշ Արտուշի Եղիազարյան - աղջիկը՝ ծնված 22.02.2000 թվականին:

2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ՝ Վարուժան Ապրեսյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինե Արշակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner