Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 3-ի անշարժ գույքի առուվաճառքի պայմաագիրը (գրանցված է սեղանամատյանում N 1188) Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06022FBHF6JR) և Էդմոն Արտուշի Ազիզյանի (ծնված՝ 02․01․1987թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Արջհովիտ բնակավայրում գտնվող 06-068-0024-0007 կադաստրային ծածկագրով 0,192 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Արջհովիտ, 7-րդ փողոց, 23 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1817)։
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: