Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 10-ի հերթական նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին
(Զեկուցող՝ Ք․ Նիկողոսյան)
2) Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին
(Զեկուցող՝ Է․ Թորոսյան)
3) Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
(Զեկուցող՝ Է․ Թորոսյան)
4) Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սամվել Ֆրունզիկի Լամբարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին
(Զեկուցող՝ Է․ Թորոսյան) |