Ղեկավարվելով «Նորմատիվ իրավականակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Կարեն Աշիկի Յարմալոյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 16-Ա որոշման 1-ին կետում գրված «կառուցելու» բառը փոխարինել «տեղադրելու» բառով։ |