Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 1667-Ն հրամանով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 13122022-06-0066 վկայականը և «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Գևորգյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0475-0023 կադաստրային ծածկագրով 0,09137 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի: |