Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի բ ենթակետի 2-րդ մասով՝ հաշվի առնելով, որ Սպիտակի համայնքապետարանի կողմից հայտարարված՝ «ՀՀ ԼՄՍՀ-ԷԱՃԾՁԲ-25/10» ծածկագրով գնման ընթացակարգի հաղթող ճանաչված մասնակիցը` «ՍՈՊՐԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ներկայացրել պայմանագրի և որակավորման ապահովումները,չի ստորագրել պայմանագիրը։ ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի համաձայն՝ ինչով պայմանավորված գնահատող հանձնաժողովը 2025 թվականի հունիսի 2-ի N 3 որոշմամբ, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի, 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` «ՀՀ ԼՄՍՀ-ԷԱՃԾՁԲ-25/10» ծածկագրով գնման ընթացակարգը հայտարարել է չկայացած և հիմք ընդունելով, մասնակիցը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը՝ որոշում եմ.
1․ «ՍՈՊՐԱՆՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով դիմել ՀՀ ֆինանսների նախարարություն: