Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի մայիսի 30-ի արտահերթ նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
2)«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույքեր ամրացնելու մասին
3)Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին
4)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից, առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով Սամվել Առաքելի Հարությունյանին տրամադրելուն համաձայնություն տալու մասին
5) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-095-0268-0022 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
6)Աննա Հովակիմյանին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի վարձակալության իրավունքը օտարելուն համաձայնություն տալու մասին
7)Հովհաննես Համլետի Շիրոյանին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և ուղղակի վաճառքի գին սահմանելու մասին
8)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտա համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 23-ի թիվ 27-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին