Այսօր: Շաբաթ, 3 Մայիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



28 ապրիլի 2025 թ.

06-006-0144-0013 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,04 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՎԵԼ ԽԱՉԻԿԻ ՅԱՐՄԱԼՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, 0,01188 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ 06-006-0144-0013 կադաստրային ծածկագրով 0,05188 հեկտար մակերեսով հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդհոդվածի 2-րդմասի 1-ին, 2-րդ, 3-րդկետերովսահմանվածպահանջներին, ընդգրկված չէ  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի         60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1992 թվականին կառուցված բնակելի տունը համապատասխանում է քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չի առաջացնում հարկադիր  սերվիտուտ պահանջելու իրավունք, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-Ի կողմից տրված անշարժ գույքի չափագրության հաշվետվությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011TVFB29Q) և Մանվել Խաչիկի Յարմալոյանի (ծնված՝ 21071964 թ) դիմումը՝ որոշում եմ.

1.   Օրենքի ուժով ճանաչել Մանվել Խաչիկի Յարմալոյանի սեփականության իրավունքը  Սպիտակ Համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնող 06-006-0144-0013  կադաստրային ծածկագրով 0,04 հեկտար մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և դրա վրա գտնվող 8,7 քառակուսի մետր մակերեսով նկուղի, 62,1 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 1,8 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 19,7 քառակուսի մետր մակերեսով անասնաշենքի նկատմամբ։

2.    Մանվել Խաչիկի Յարմալոյանի կողմից տիրապետվող 0,04 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,01188 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝
ընդամենը 145 054,8 ՀՀ դրամ (1 քմ 1221 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մանվել Խաչիկի Յարմալոյանին:

 

 

 

3.  Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0144-0013 կադաստրային ծածկագրով 0,05188 հեկտար մակերեսով անշարժ գույքի հատակագիծը։

4.  Սպիտակ Համայնքի Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գտնող 06-006-0144-0013  կադաստրային ծածկագրով 0,05188 հեկտար մակերեսով անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, ք Սպիտակ, Տաշիր թաղամաս, 29/1 բնակելի տուն» հասցեն։

5.    Մանվել Խաչիկի Յարմալոյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:

6.  Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա:                


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովհաննես Մանուկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner