Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով, որ Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 20-Ա որոշումը չի կատարվել և հնարավոր չէ կատարել ժամկետը լրանալու պատճառով՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է․ 1․ ՈՒժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի «Արգամ Օնիկի Մաթոսյանին կառուցապատման իրավունքով տրամադրված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի ժամկետը երկարաձգելուն համաձայնություն տալու մասին» թիվ 20-Ա որոշումը։ |