Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի հուլիսի 25-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է գրանցամատյանում 3930), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011YPD4SN8) և Արմեն Աշոտի Սահակյանի (ծնված՝ 06․01․1981թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0014-0008 կադաստրային ծածկագրով 0,101 հեկտար մակերեսով հողամասին դրա վրա գտնվող 127,3 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը, 33,5 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին, 54,0 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակին, 16,0 քառակուսի մետր մակերեսով խոհանոցին և 16,0 քառակուսի մետր մակերեսով լոգարանին տրամադրել «Սպիտակ համայնք Սպիտակ ք․, Առափնյա թաղամաս, 194 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: