Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հունվարի 17-ի թիվ 74-Ա հրամանը՝ որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի՝
1) ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը ՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
2) ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
3) քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետի համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը ՝ համաձայն թիվ 3 հավելվածի,
4) քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետի համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը ՝ համաձայն թիվ 4 հավելվածի։