Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 98-Ա որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2002 թվականի դեկտեմբեր 6-ի թիվ 183 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 110 օրդերը և Արայիկ Շուրիկի Պողոսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 01092025-06-0060 վկայական` տրված 01.09.2025 թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ա. Մանուկյան փողոց 1-ին նրբանցք 11/4 շենք, 1 բնակարան» հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Արայիկ Շուրիկի Պողոսյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.
1) Արայիկ Շուրիկի Պողոսյան - ինքը՝ ծնված 21.10.1966 թվականին,
2) Հեղնար Արշավիրի Հարությունյան – կինը ծնված 26.03.1963 թվականին,
3) Սարգիս Արայիկի Հարությունյան – տղան՝ ծնված 10.06.1999 թվականին,
4) Անժելա Արայիկի Հարությունյան – աղջիկը՝ ծնված 01.02.1996 թվականին,
5) Արմինե Արայիկի Հարությունյան – աղջիկը՝ ծնված 03.03.1994 թվականին:
2. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Լուսինե Օհանյանին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում: