Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 111-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետի, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Լյովա Շուշանյանի 2024 թվականի փետրվարի 27-ի հայտը` որոշում եմ.
1. Անհատ ձեռնարկատեր Լյովա Շուշանյանին (ՀՎՀՀ 66000073) տալ «ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ Թորոսյան փ․ շ․ 26» հասցեում գտնվող խանութում (հիմնական շինություն՝ 48,5 քառակուսի մետր մակերես) ոգելից և ալկոհոլային խմիչքների ու ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն՝ 2024 թվականի 1-ին եռամսյակի համար: