Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 12-ի հերթական նիստի օրակարգը.
1) Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի թիվ 4-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
(Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան)
2) «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու և Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 28-ի թիվ 14-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
(Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան)
3) «ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԻ» անհատ ձեռնարկատիրոջը վարձակալության իրավունքով անշարժ գույք տրամադրելուն համաձայնություն տալու մասին
(Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան)
4) Սպիտակ համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին
(Զեկուցող՝ Գ․ Չոբանյան)
5) Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
(Զեկուցող՝ Գ․ Չոբանյան)
6) Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
(Զեկուցող՝ Գ․ Չոբանյան)
7) Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
(Զեկուցող՝ Գ․ Չոբանյան) |