Ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 17-ին Սպիտակ քաղաքում։
1988թ․-ին ավարտել է Սպիտակի թիվ 4 միջնակարգ դպրոցը։
1990-1996թթ սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ «Առևտրի և հասարակական սննդի էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ և ստացել տնտեսագետի որակավորում։
1994-1997թթ. աշխատել է «Վանուհի» ՓԲԸ-ում որպես փոխտնօրեն։ 2000-2001թթ. աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության Հանրապետական բնապահպանական պետական տեսչության Լոռվա ՏԲՊ տեսչությունում որպես պետական տեսուչ:
2001-2002թթ աշխատել է ՀՀ ՀԷՑ ՓԲԸ «Սպիտակ» էլ․ ցանցի մասնաճյուղում որպես ճարտարագետ։
2002-2015թթ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ «Սպիտակի փոստային» մասնաճյուղում որպես մասնաճյուղի տնօրեն:
2015-2020թթ. աշխատել է «Հայփոստ» ՓԲԸ–ում որպես Լոռու և Շիրակի մարզերի միավորված փոստային մասնաճյուղերի` «Հայփոստ հյուսիս» մասնաճյուղի տնօրեն:
02․04․2021թ․ին ՀՀ վարչապետի 01․04․2021թ․թիվ 315-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ՝ պաշտոնավարելով մինչև 15․06․2021թ․ը։
2021թ-ի հունիսի 16-ից ՀՀ վարչապետի 15․06․2022թ․ թիվ 645-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
05․12․2021թ․ ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքում կայացած համայնքի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է ընտրողների 63.54 տոկոսի վստահության քվեն և ՀՀ ընտրական օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն օրենքի ուժով Քաջայր Նիկողոսյանն ընտրվել է Սպիտակ համայնքի ղեկավար՝ համայնքի ղեկավարի լիազորություններըստանձնելով 17․12․2021թ․-ին։
Հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Սպիտակ համայնքի ավագանու համանուն խմբակցության անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի:
|