Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով աշխատակազմի տնտեսվար Արթուր Միքայելյանի 2025 թվականի մարտի 20-ի զեկուցագիրը, Սպիտակի համայնքապետարարանի աշխատակազմի ցանցային ադմինիստրատոր Վահե Մաթոսյանի 2025 թվականի մարտի 31-ի զեկուցագիրը, Սպիտակի համայնքապետարանի կարիքների համար անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու նպատակով՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» տնտեսագիտական դասակարգման 4261 հոդվածից հատկացնել 27 330 ՀՀ դրամ:
2.Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեի «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման 4269 հոդվածից հատկացնել 29 950 ՀՀ դրամ:
3. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնին՝ ապահովել սույն որոշման կատարումը: