Համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 12-Ն հրամանի թիվ 1 հավելվածի 8.4-րդ կետի՝ որոշում եմ.
1. Հաստատել Սպիտակի համայնքապետարանի՝
1) աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-10),
2) աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-17),
3) աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-18),
4) աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-21),
5) աշխատակազմի առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 3.1-24) համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար 2025 թվականի հուլիսի 3-ին անցկացվող մրցույթների՝ համակարգչի միջոցով ձևավորված մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Մրցութային հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու նպատակով լիազորված անձ նշանակել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Թագուհի Շուշանյանին: