Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի թիվ 42-Ա որոշմամբ «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում առկա 9 լիազոր ներկայացուցիչների հաստիքները կրճատվել են և սահմանվել են 6 լիազոր ներկայացուցիչների հաստիքներ՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ քաղաքի թաղամասերում սահմանել հետևյալ սպասարկման տարածքները.
1) բազմաբնակարան բնակելի շենքեր- ընդգրկում է քաղաքի բոլոր բազմաբնակարան բնակելի շենքերը,
2)Նոր քաղաքի թաղամասեր- ընդգրկում է Հարավ-Արևմտյան թաղամասը՝ Շվեյցարական, Իտալական, Ուզբեկական, Գրիգոր-Լուսավորիչ, Վարպետաց, Էստոնական, Նորվեգական թաղամասերով,
3) Կոնդ և Առափնյա թաղամասեր- ընդգրկում է Տաշիր, Կոնդ և Առափնյա թաղամասերը՝ Ս․ Ավետիսյան, Թորոսյան փողոցներով
4) Հարավային թաղամաս- ընդգրկում է Պանրագործներ, Թումանյան, Սայաթ-Նովա, Քըրք-Քըրքորյան փողոցները, Առափնյա, Բանավան, Գերմանական թաղամասերը
5) Կենտրոնական թաղամաս- ընդգրկում է Շահումյան, Թորոսյան, Ալեք-Մանուկյան, Ս․ Ավետիսյան, Ոփյան, Չարենց, Խնկոյան փողոցները, Գործարանային թաղամասը
6) Հացամթերքներ և Այգեստան թաղամաս- ընդգրկում է Օդկայան, Կայարանի, Այգեստան թաղամասերը, Շիրակի խճուղին, Վանաձորի խճուղին։ |