Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 30-ի ըստ օրենքի ժառանգության վկայագիրը (գրանցված է գրանցամատյանում N 3248), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06172QBB97NW) և Արամ Վարշամի Ասատրյանի ներկայացուցիչ Մհեր Արամի Ասատրյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրում գտնվող 06-095-0033-0002 կադաստրային ծածկագրով, 0,175 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող 110,4 քառակուսի մետր մակերեսով բնակելի տանը տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Ջրաշեն, 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 48 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1821):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: