Այսօր: Երեքշաբթի, 20 Մայիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 213
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 մայիսի 2025 թ.

ԱՐԵՎՀԱՏ ԵՓՐԵՄԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԲԱԺԱՆՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 33-րդ և 50-րդ կետերով, հիմք ընդունելով «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26112018-06-0040, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի բաժանումից կամ միավորումից առաջացող հասցեի հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011KAYGDWY, 06011EYHLBRD) և Արևհատ Եփրեմի Սարգսյանի (ծնված՝ 19․10․1963թ․) դիմումը՝ որոշում եմ.

 

1․ Արևհատ Եփրեմի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող առանձին գույքային միավորների բաժանված 0,06627 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան փողոց, 80/2 հողամաս» հասցեն, իսկ 0,02950 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ս․ Ավետիսյան փողոց, 80/3 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):

2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված առանձին գույքային միավորների բաժանված անշարժ գույքերի հատակագծերը։

3. Սույն որոշմամբ տրամադրված հասցեները ենթակա են պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էլմիրա Չոբանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner