Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով 2025 թվականի մարտի 7-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում N 584), Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011SD4ZNQB) և Անահիտ Օնիկի Բասմաջյանի (ծնված՝ 14․03․1957թ․) դիմումը՝ որոշում եմ.
1. Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող 06-006-0456-0015 կադաստրային ծածկագրով հողամասին և դրա վրա գտնվող 33,1 քառակուսի մետր մակերեսով անասնագոմին տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Դ․ Տեր-Սիմոնյան փողոց, 1-ին նրբանցք, 8/1 անասնաշենք» հասցեն (փոստային դասիչը՝ 1801):
2. Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: