Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով, 76-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09112023-06-0021 վկայականը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-006-0438-0010 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,7959 հեկտար մակերեսով 3-րդ կարգի անջրդի վարելահող հողատեսքի հողամասը մրցույթով վարձակալությամբ տրամադրելուն: 2. Հողամասի մեկնարկային տարեկան վարձավճար սահմանել 32 400 ՀՀ դրամ, վարձակալության տրամադրման ժամկետը՝ 25 տարի: |