Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 28-րդ կետի, հիմք ընդունելով 2024 թվականի դեկտեմբերի 30-ին Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում տեղի ունեցած հանրային լսման արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Նախնական համաձայնություն տալ «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող, Սպիտակ համայնքի Շիրակամուտ բնակավայրում կրթահամալիրի կառուցմանը։ |