Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի հերթական նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2022 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության Լոռու Մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումն ընդունելու մասին
/Զեկուցող՝ Վ. Ապրեսյան/
2)Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի թիվ 4-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Վ. Ապրեսյան/
3)Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
/Զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/
4)Սպիտակ համայնքի 2022-2027 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
5)Սպիտակ համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
6)«Սպիտակ համայնքի 2023 թվականի բնական միջավայրի պահպանման և բնակչության առողջության վերականգնման ծրագիր»-ը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Է. Խաչատրյան/
7)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 15-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Ա. Մաթոսյան/
8)Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 12-ի թիվ 50-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
/Զեկուցող՝ Գ. Չոբանյան/
9)«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին
/Զեկուցող՝ Ա. Մաթոսյան/
10)Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոց, թիվ 26/1 հասցեի վարչական շենքի մանկապարտեզային մասի վերանորոգման-արդիականացման ծրագրին համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ա. Մաթոսյան/
11)2023 թվականի սուբվենցիոն ծրագրերին մասնակցելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ա. Մաթոսյան/
12) «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
13)Սպորտի և մշակույթի բնագավառում ձեռքբերումներ ունեցած, Սպիտակ համայնքում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խրախուսելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Զ. Համբարյան/
14)Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 14-ի թիվ 73-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
15)ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
16) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքում հանրային բաց լսումների և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
17) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
18) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի հաշվառման և պահպանման կարգը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
19) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու չափորոշիչները սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
20)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
21)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգը սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
22)Քաղաքային բնակավայր ընդգրկող Սպիտակ համայնքում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
23)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը, համայնքի տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությունը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
24)Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի մայիսի 12-ի թիվ 35-Ա որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
25)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 12-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
26)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայողների պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվող հավելավճարի կիրառման կարգը և չափը հաստատելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
27)Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Գ. Չոբանյան/ |