Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 25-ի արտահերթ նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2023 թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումն ընդունելու մասին
3)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 11-Ա և 12-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին
4)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 98-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
5)«Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասին