Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Ալիկ Մացակի Ոփյանի հոկտեմբերի 9-ի դիմումը՝ որոշում եմ.
1. Ալիկ Մացակի Ոփյանին 2022թ. հոկտեմբերի 10-ին տրամադրված թիվ 84 շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգել 2 (երկու) ամիս:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ՝ Ե․Գրիգորյանի վրա։