Այսօր: Երեքշաբթի, 8 Հուլիսի 2025թ.
Սպիտակի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 155
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



04 հուլիսի 2025 թ.

ԱՇԽԵՆ ՄԿՐՏԻՉԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԲՆԱԿԱՐԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2007 թվականի հունիսի 13-ի թիվ 22 որոշումը, Սպիտակի քաղաքապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 159 որոշման հիման վրա տրված բնակելի տարածության թիվ 13 օրդերը, «ԳԵՈԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի կողմից կատարված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011TAJV6R4), Աշխեն Մկրտիչի Ղազարյանի և Լևոն Հրաչյայի Ղազարյանի ներկայացուցիչ Լուսինե Աթոյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25062025-06-0043 վկայական` տրված 06.06.2025.թվականին) Մարզ Լոռի, համայնք Սպիտակ Սպիտակ ք․ Ս.Շահումյան փողոց 3 շենք հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի 2-րդ հարկում գտնվող 75,70 քառակուսի մետր մակերեսով երկու սենյականոց բնակարանը նվիրատվությամբ փոխանցել Աշխեն Մկրտիչի Ղազարյանի ընտանիքին՝ որպես ընդհանուր համատեղ սեփականություն.

1) Աշխեն Մկրտիչի Ղազարյան - ինքը՝ ծնված 10․06․1970 թվականին,

2) Լևոն Հրաչյայի Ղազարյան – եղբոր տղան՝ ծնված 24․04․1992 թվականին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանին տրամադրել Սպիտակ, Սպիտակ, Ս.Շահումյան, 3 շենք, 3 բնակարան հասցեն:

3. Նվիրառուների հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:

4. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, գնումների, գովազդի, առևտրի և սպասարկման բաժնի պետ Վարուժան Ապրեսյանին` օրենքով սահմանված կարգով և ժամկետում փոփոխություն կատարել համայնքի գույքային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արմինե Արշակյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Շահումյան 7
(0255) 22500
spitak.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10033041@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner