Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07052025-06-0057 և 08052024-06-0029 վկայականները, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի բաժանումից կամ միավորումից առաջացող հասցեի հայտի հաստատումը (քաղվածք՝ 06192NESJQZD) և Վարդան Ռազմիկի Ավետիսյանի (ծնված՝ 23․02․1971թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Միավորել Վարդան Ռազմիկի Ավետիսյանին սեփականություն իրավունքով պատկանող 06-097-0002-0002 կադաստրային ծածկագրով, 0,1745 հեկտար մակերեսով ու 06-097-0002-0022 կադաստրային ծածկագրով 0,03195 հեկտար մակերեսով անշարժ գույքերը և տրամադրել «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ, գյուղ Սարահարթ, 1-ին փողոց, 3-րդ փակուղի, 20 բնակելի տուն» հասցեն (փոստային դասիչը՝ 1823)։
2․ Սույն որոշմամբ տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․ Գրիգորյանի վրա։