Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ և 16-րդ մասերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14082019-06-0044 վկայականը և «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Գևորգյանի դիմումը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքի վարչական սահմաններում գտնվող, «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ 06-006-0202-0022 կադաստրային ծածկագրով 3,63811 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի։ |