Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որն 06-006-0200-0008 կադաստրային ծածկագրով 0,033121 հեկտար մակերեսով հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1994 թվականին կառուցված նկուղը, բնակելի տունը, աստիճանները, հարթակը և բաց պատշգամբը համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոներին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով «Արսեն Իսահակյան Ռուդիկի» ԱՁ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից հասցեի հայտի հաստատումը (քաղվածք՝ 06011NWH8QTD) և Սպարտակ Մելսիկի Դիլբարյանի դիմումը՝ որոշում եմ.
1․ Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել Սպարտակ Մելսիկի Դիլբարյանի (ծնված՝ 15․02․1964թ․), Արմենուհի Վոլոդյայի Արղամանյանի (ծնված՝ 24․02․1976թ․) և Մելսիկ Սպարտակի Դիլբարյանի (ծնված՝ 05․08․1999թ․) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի Սպիտակ քաղաքում գտնվող, 06-006-0200-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության 0,033121 հեկտար մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի, դրա վրա կառուցված 55,79 քառակուսի մետր մակերեսով նկուղի, 57,02 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան (առաջին հարկ), 45,50 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան (երկրորդ հարկ), 10,67 քառակուսի մետր մակերեսով հարթակի, 2,48 և 2,39 քառակուսի մետր մակերեսներով աստիճանների և 31,85 քառակուսի մետր մակերեսով բաց պատշգամբի նկատմամբ։
2․ Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հատակագիծը։
3․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքին տրամադրել «Սպիտակ համայնք, ք․Սպիտակ Շվեյցարական թաղամաս 44 բնակելի տուն» հասցեն։
4․ Սույն որոշումից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն ենթակա են պետական գրանցման։
5․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․Գրիգորյանի վրա։