Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Անահիտ Մոսկովի Ավագյանի կողմից տիրապետվող՝ Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում գտնվող, 06-042-0038-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,13913 հեկտար մակերեսով հողամասի 0,1000 հեկտարը Անահիտ Մոսկովի Ավագյանին կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 0,03913 հեկտարը՝ ուղղակի վաճառքի միջոցով, նշված հողամասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, հողամասի վրա 1992 թվականին կառուցված կիսանկուղը, բնակելի տունը և աստիճանահարթակները համապատասխանում են քաղաքաշինական նորմերին ու կանոններին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, հիմք ընդունելով ԳԵՈԳԼՈԲԱԼ ՍՊԸ-ի կողմից տրամադրված անշարժ գույքի չափագրման հաշվետվությունը, «ՎԱՆԱՁՈՐԻ ՆԱԽԱԳԾՈՂ» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 06072FR4GFMB) և Անահիտ Մոսկովի Ավագյանի (ծնված՝ 10․01․1961 թ.) դիմումը՝ որոշում եմ.
1. Օրենքի ուժով ճանաչել Անահիտ Մոսկովի Ավագյանի սեփականության իրավունքը Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-042-0038-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,1000 հեկտար մակերեսով հողամասի, 112,6 քառակուսի մետր մակերեսով կիսանկուղի, 2,5 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի, 103,1 քառակուսի մետր մակերեսով բնակելի տան, 44,6 քառակուսի մետր մակերեսով աստիճանահարթակի նկատմամբ։
2. Անահիտ Մոսկովի Ավագյանի կողմից տիրապետվող 0,1000 հեկտար հողամասից ավել օգտագործվող 0,03913 հեկտար մակերեսով հողամասը կադաստրային արժեքով՝ ընդամենը 85 225,14 ՀՀ դրամ (1 քմ 217,8 ՀՀ դրամ) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Անահիտ Մոսկովի Ավագյանին:
3. Անահիտ Մոսկովի Ավագյանի կողմից տիրապետվող 06-042-0038-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,13913 հեկտար մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող շինությանը տրամադրել «Սպիտակ համայնք, գ․ Լեռնավան, 19-րդ փողոց, 1-ին փակուղի, 8 բնակելի տուն» հասցեն։
4. Հաստատել Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-042-0038-0012 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,13913 հեկտար հողամասի և շինության հատակագիծը։
5. Անահիտ Մոսկովի Ավագյանի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որից ծագող իրավունքը և տրամադրված հասցեն սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Երեմ Գրիգորյանի վրա: