|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Սպիտակ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Սպիտակ համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Սպիտակ, (0255) 22500, spitak.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 ապրիլի 2025 թվականի N 37 |
ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՊԱՐՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ 5 ՄՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի 28-րդ կետի, հիմք ընդունելով 2025 թվականի փետրվարի 26-ին Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում տեղի ունեցած հանրային լսման արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. .Նախնական համաձայնություն տալ «ՈԻԱՅԹ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող, Սպիտակ համայնքի Մեծ Պարնի բնակավայրում 5 մվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցմանը։ |
Կողմ -14 ԱԼԹՈՒՆՅԱՆ ԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԳԱՍՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԻՆԵ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՀԱՄԲԱՐՅԱՆ ԶԱԼԻԿՈ ՄԱԹՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՔԱՋԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՍԻՍԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԻԼՈՅԱՆ ՍԱՐԳԻՍ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՔԱՋԱՅՐ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|