Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի հուլիսի 10-ի թիվ 921 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 20-ի «Սպիտակ համայնքում գործող մանկապարտեզներ հաճախող երեխաների մանկապարտեզի վարձավճարի արտոնություն տալու մասին» թիվ 19-Ա որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |