Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 3-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 953090 վկայականը, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի հասցեավորման հայտի հաստատումը (քաղվածք՝ 061228G747JE) և Արծրունի Հովհաննեսի Մանուկյանի (ծնված՝ 01․09․1963թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրում գտնվող 06-061-0102-0051 կադաստրային ծածկագրով 0,097 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Սպիտակ համայնք, գյուղ Հարթագյուղ, 9-րդ փողոց, 10 հողամաս» հասցեն (փոստային դասիչը՝ 1816):
2․ Սույն որոշման 1-ին կետով տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման: