Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 27072021-06-0011 վկայական՝ տրված 27 հուլիսի 2021 թվականին), «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ ք․ Թումանյան փողոց 100 հողամաս» հասցեում գտնվող 06-006-0058-0017 կադաստրային ծածկագրով 0,92834 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրելուն։ |