Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության (գտագործման) իրավունքի պետական գրանցման թիվ 2799149 վկայականը, «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ- ի 2023 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1459/23-11 գրությունը և Սպիտակ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» բաց բաժնետիրական ընկերությանը Սպիտակ համայնքի վարչական տարածքում գտնվող, Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-047-0030-0001 կադաստրային ծածկագրով 0,1835 հեկտար մակերեսով հողամասի վրա առկա ակումբի շինության տանիքին տեղակայել բջջային կապի կայան, 250 000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով՝ 10 (տասը) տարի ժամկետով: |