Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 59-րդ հոդվածի 1-ին մասին 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, 50-րդ, 58-րդ և 60-րդ կետերով, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 09112023-06-0135 և 26062023-060038 վկայականները, Կադաստրի կոմիտեի կողմից անշարժ գույքի բաժանումից կամ միավորումից առաջացող հասցեի հայտի հաստատումը (քաղվածք՝ 060117BBP7TX) և Գորիկ Արթուրի Միրզոյանի (ծնված՝ 17․08․1983թ․) դիմումը՝ որոշում եմ.
1․ Միավորել Գորիկ Արթուրի Միրզոյանին սեփականություն իրավունքով պատկանող 06-006-0184-0044 կադաստրային ծածկագրով, 0,21506 հեկտար մակերեսով ու 06-006-0184-0045 կադաստրային ծածկագրով 0,1 հեկտար մակերեսով անշարժ գույքերը և տրամադրել «Սպիտակ համայնք, Սպիտակ ք․, Ուզբեկական թաղամաս, 10 պարիսպ» հասցեն (փոստային դասիչը՝ 1805)։
2․ Սույն որոշմամբ տրամադրված հասցեն ենթակա է պետական գրանցման:
3․ Սույն որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի պետ Ե․ Գրիգորյանի վրա։