Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշմամբ, հիմք ընդունելով թիվ ՎԴ6/0013/05/18 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 15-ի վճիռը՝ որոշում եմ.
1․ Խանում Աշոտի Բաղդասարյանին, Ռաֆիկ Սամվելի Ոսկանյանին, Սամվել Ռաֆիկի Ոսկանյանին ընդգրկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող բնակավայրի աղետի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանները բարելավելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակում։