Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, հաշվի առնելով, որ անհնարին է Ռուբեն Շվերնիկի Հարությունյանի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԼԴ4/0043/02/24 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը՝ որոշում եմ.
1. Ռուբեն Շվերնիկի Հարությունյանի 2025 թվականի ապրիլի 10-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կասեցնել։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ռուբեն Շվերնիկի Հարությունյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից։
3․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։