Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 10-ի արտահերթ նիստի օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի փետրվարի 2-ի թիվ 4-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 28-ի թիվ 37-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից անհատույց օգտագործման տրամադրելուն համաձայնություն տալու մասին
4) «ԱՍՏՂԻԿ» բարեգործական հիմնադրամին ուղղակի վաճառքով հողամաս օտարելուն համաձայնություն տալու և ուղղակի վաճառքի գին սահմանելու մասին
5) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-046-0220-0012 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
6) Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող 06-046-0220-0011 կադաստրային ծածկագրով հողամասն աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին