Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 3-ի արտահերթ նիստի օրակարգը.
1)Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 107-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
/զեկուցող՝ Վ․ Ապրեսյան/
2)Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 98-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
/Զեկուցող՝ Ա․ Ֆրանգյան/
3)Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում փոփոխություն կատարելու մասին
/Զեկուցող՝ Ե. Գրիգորյան/
4)Սպիտակ համայնքի արոտավայրերից և խոտհարքներից օգտվելուն համաձայնություն տալու և վճարի չափ սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ե. Գրիգորյան/
5)Սպիտակ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 14-ի թիվ 20-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
/Զեկուցող՝ Ե. Գրիգորյան/
6)Արգամ Օնիկի Մաթոսյանին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ե. Գրիգորյան/ |