Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով, որ 2024 թվականի մայիսի 1-ից Սպիտակ քաղաքի աղբահանությունն իրականացնելու է «Սպիտակ համայնքի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1․Ուժը կորցրած ճանաչել Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի փետրվարի 12-ի «Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող աղբատար ավտոմեքենան վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին» թիվ 8-Ա որոշումը։ |