Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված Հողերի ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մարտի 22-ի թիվ 23 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի 2024 թվականի մարտի 28-ի թիվ 01/111․6/02749-2024 գրությունը՝ Սպիտակ համայնքի ավագանին որոշում է. 1. Սպիտակ համայնքի «Մարզ Լոռի, համայնք Սպիտակ ք․ Երևանյան խճուղի 50 ճաշարան» հասցեում գտնվող՝ Կարլեն Լենիկի Աղումյանին սեփականության իրավունքով պատկանող 06-006-0145-0021 կադաստրային ծածկագրով 0,42 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի։
2. Սպիտակ համայնքի վարչական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել համապատասխան փոփոխություն։ |