Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Սպիտակ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 19-ի թիվ 72-Ա որոշումը՝ որոշում եմ.
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10062025-06-0079 վկայական)՝ Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրի թաղամասերի գազատար խողովակաշարն անհատույց օգտագործման իրավունքով անորոշ ժամկետով տրամադրել «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը։